Երեկվա դրությամբ ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը. Արսեն Թորոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Երեկվա դրությամբ ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը. Արսեն Թորոսյան

Երեկվա դրությամբ ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը. Արսեն Թորոսյան
Երեկվա դրությամբ ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը. Արսեն Թորոսյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցին։

«Խոսքը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ անելու մասին է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրներ, վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափերը։

«Մասնավորապես առաջարկում ենք ծրագրի շրջանակներում ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը, քանի որ ներկայում գործող իրավակարգավորմամբ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարություն ներկայացրել է, եթե ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մյուսով առաջարկում ենք սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Առաջարկում ենք նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հիման վրա. դրանք են՝ հարկային հաշիվը, հաշիվ-վավերագիրը, հսկիչ-դրամարկղային կտրոնը, ԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը, ապրանքի տեղափոխման բեռնագիրը, ներկայումս սահմանված է բացառապես հաշիվ-ապրանքագիրը, ինչը իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացանում։

Մյուս կետով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկում ենք սահմանել, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուի տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական հաշվառման տվյալների բազայում կամ ԿԳՄՍՆ-ի կողմից վարվող  դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա նրան շնորհվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված մյուս փաստաթղթերի առկայությունից: Այսինքն՝ ավելի դյուրինացնում ենք շահառուի կարգավիճակ ստանալը:

Վերջին առաջարկով՝ նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը՝ մասնավորապես ընդլայնել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայումս 611-ն են, և ավելացնել դրանք 150 բնակավայրով, և խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին։ Նախկինում Երևանի և Երևանին սահմանակից համայնքների դեպքում սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 մլն դրամի փոխհատուցում, իսկ հիմա Երևանից բացի Երևանին սահմանակից համայնքների դեպքում կդառնա 4 մլն դրամ, այսինքն՝ կլինի Երևանը՝ 3, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5-ն են, կմնան 5, մնացած բոլորը կդառնան 4։ 

Մինչև այս պահը երեկվա դրությամբ սերտիֆիկատների տրամադրման և իրացման մենք ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը։ Այսինքն՝ արդեն ձեռք են բերել կամ սկսել են տուն կառուցել»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Երեկվա դրությամբ ունենք 5232 տրված սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը. Արսեն Թորոսյան