Եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Նիկոլ Փաշինյան

Եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Նիկոլ Փաշինյան
Եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Փաշինյան

Ասվում է՝ մենք խաղաղություն ենք ունեցել 2020 թվից առաջ: Մենք խաղաղություն չենք ունեցել: Մենք ունեցել ենք սառեցված պատերազմ: Մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում: Ինչի՞ հաշվին. մեր ինքնիշխանության, պետականության, անկախության, բարեկեցության, ազատության, մեր զարգացման հաշվին: Այդ մասին Կառավարության՝ մարտի 26-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ 2016 թվականի դրությամբ այդ պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսներն այլևս սպառված էին:

«Երբ մենք տարիներ առաջ ասում էինք, որ մենք մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի, մենք հիմա հասցրել ենք խաղաղ նավահանգստի, ուղղակի մեզ՝ այդ նավի ուղևորներիս, նույնպես պետք է խաղաղվել: Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողչաները քանդել և դասավորել պահարաններում, այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի:

Հակառակ դեպքում, եթե մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգի թափանիվը պտտեցինք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու: Ու այդ պրոցեսի մեջ գիտենք, թե ով է սովորաբար ամենաշատ տուժողը լինում: Մեծ հանելուկ չկա»,- ասաց նա:

Այս համատքստում Փաշինյանն անդրադարձավ նաև այսօրվա ձեռքբերումներին՝ նշելով, որ այսօրը շատ մեծ պատմական ձեռքբերում է, և որ այդ պատմական ձեռքբերումը չի կարելի զոհել գերտերությունների շահերին:

«Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունը նաև հոգեվիճակ է, խաղաղությունը սոցիալ հոգեբանություն է, որովհետև երբ մենք հասկանանք, որ տեղ չունենք գնալու, որ հասել ենք այնտեղ, որտեղ առաջիկա 100-ամյակներում և 1000-ամյակներում այս պետության տարածքում մենք և մեր սերունդներն ապրելու ենք, այ, խաղաղությունը դա է: Այդ պահին է գալու խաղաղությունը:

Այս սոցիալ հոգեբանությունն է, որ երաշխավորելու է խաղաղությունը, և սա է պատճառը, որ ես երեկ ԱԺ ամբիոնից ասացի, որ ՀՀ ժողովուրդն է երաշխավորը խաղաղության»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Եթե վերադարձի օրակարգի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Նիկոլ Փաշինյան