ԵՄ-ն կշարունակի աջակցել Երևանի կայուն զարգացմանը․ պատվիրակության ուղերձը՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

ԵՄ-ն կշարունակի աջակցել Երևանի կայուն զարգացմանը․ պատվիրակության ուղերձը՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ:

Հրապարակվել է: 11:19, 10 Հոկտեմբեր 2026
ԵՄ-ն կշարունակի աջակցել Երևանի կայուն զարգացմանը․ պատվիրակության ուղերձը՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը՝ ընդգծելով մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցությունը։

«Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ»,- ասված է ԵՄ պատվիրակության շնորհավորական ուղերձում։

Դեսպանությունը նշել է, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Երևանի ջրամատակարարման բարելավմանը, կլիմայի և էներգետիկայի ոլորտում նախաձեռնությունների իրականացմանը, հանրային շենքերի արդիականացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը։

Աջակցություն է ցուցաբերվել նաև մայրաքաղաքային տրանսպորտի արդիականացմանն ու օդի որակի բարելավմանը՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air) ծրագրի շրջանակում։ Վերջինիս միջոցով աջակցություն է տրամադրվել օդի որակի մոնիթորինգի կայանների ստեղծմանն ու համապատասխան քաղաքականության մշակմանը։

ԵՄ պատվիրակությունը հայտնել է, որ շարունակելու է աշխատել՝ նպաստելու Երևանի կայուն զարգացմանը, բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը։

«Շնորհավոր ծնունդդ, 2808-ամյա Երևան»,- ասված է ուղերձում։

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…