Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք:

Հրապարակվել է: 12:36, 8 Հոկտեմբեր 2026
Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք:
 

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունիսի 26-ին, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սևան համայնքի և ֆիզիկական անձի՝ Չկալովկա համայնքի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող՝ 982 հազար 80 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1240 քմ մակերեսով հողամասի և Չկալովկա համայնքի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող՝ 2 միլիոն 376 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 3000 քմ մակերեսով հողամասի՝ 2009 թվականի դեկտեմբերի 30-ի աճուրդները և դրանց հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք:

Կիսվել:

Կարևոր հիմա

6 ախռանիկ-օգնականների մուտքն ԱԺ արգելվել է. Medianews
Կարևոր

6 ախռանիկ-օգնականների մուտքն ԱԺ արգելվել է. Medianews

ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վար…