Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթшրից տпւժել է 8 քաղաքացի. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթшրից տпւժել է 8 քաղաքացի. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից

Հրապարակվել է: 11:12, 8 Հոկտեմբեր 2026
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթшրից տпւժել է 8 քաղաքացի. նրանք դուրս են գրվել հիվանդանոցից

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Տուժածները դուրս են գրվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ:

Կիսվել:

Կարևոր հիմա

6 ախռանիկ-օգնականների մուտքն ԱԺ արգելվել է. Medianews
Կարևոր

6 ախռանիկ-օգնականների մուտքն ԱԺ արգելվել է. Medianews

ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վար…

Ավելին՝ Իրադարձային