Գեղարքունիքի քրեшկան ոստիկшններն шռգրավել են երեք կիլпգրամից ավելի մшրիխпւшնш: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Գեղարքունիքի քրեшկան ոստիկшններն шռգրավել են երեք կիլпգրամից ավելի մшրիխпւшնш:

Հրապարակվել է: 12:19, 7 Հոկտեմբեր 2026
Գեղարքունիքի քրեшկան ոստիկшններն шռգրավել են երեք կիլпգրամից ավելի մшրիխпւшնш:

Հոկտեմբերի 1-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարդենիս քաղաքի երկու բնակիչ մեկնել են Սյունքի մարզ՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված առանձնապես խոշոր չափի մարիխուանա ձեռք բերելու: Այդ մասին հայտնում են ՆԳն ոստիկանությունից:

Տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի մարզի պարեկների հետ։ Հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 1-ին, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցվեց «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենան, սակայն Վարդենիսի բնակիչները մեքենայով դիմեցին փախուստի։

Գեղհովիտ գյուղում փախուստն ավարտվեց․ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով նրանք ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։

49-ամյա վարդենիսցի ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայով լցված գլանակ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 35-ամյա տղամարդու «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ՝ 3 կիլոգրամ 200 գրամ մարիխուանայով, իսկ նրա տանը՝ մարիխուանայով լցված գլանակ, 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։ 49-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվեց շուրջ 130 գրամ մարիխուանա և կանեփի երեք ցողուն։

Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…

Ավելին՝ Իրադարձային