Արսեն Թորոսյանը և UNICEF ներկայացուցիչն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Արսեն Թորոսյանը և UNICEF ներկայացուցիչն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը:

Հրապարակվել է: 20:11, 6 Հոկտեմբեր 2026
Արսեն Թորոսյանը և UNICEF ներկայացուցիչն անդրադարձել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

Նախարար Թորոսյանը շնորհավորել է Ղասան Խալիլին՝ կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքների դերը՝ երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, երեխայակենտրոն ծառայությունների զարգացման գործընթացներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ ուղղություններին, արձանագրված արդյունքներին և զարգացման հեռանկարներին․ ընդգծվել է երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների շարունակականության ու հետևողական քայլերի անհրաժեշտությունը։

Կարևորվել է երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ հաշվի առնելով դրանց կարևոր դերը երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման գործում:
 

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…