Բայրամովն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Բայրամովն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր:

Հրապարակվել է: 18:21, 6 Հոկտեմբեր 2026
Բայրամովն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների հարցերով հատուկ ներկայացուցչի գլխավոր խորհրդական Արիե Լայթսթոունի հետ քննարկել է երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Բայրամովը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նշանակությունն Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի դուրս բերելու համար: Նա նա կարևորել է 2026 թվականի փետրվարի 10-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, մատնանշել դրա շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբերի աշխատանքը:

Առանձին քննարկվել է տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ էներգետիկայի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող նախագծերը:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման և TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ:

Բայրամովն ամերիկյան կողմին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերի մասին: Կողմերն ընդգծել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…