Էն ռուսական սպուտնիկներին, քոչարյանական և սերժական նյուզերին և լուրերին իրենցից բան չներկայացնող վերծուծաբաններին՝ բոլորով մի տեղ հավաքվեք և կամուրջից թռեք։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Էն ռուսական սպուտնիկներին, քոչարյանական և սերժական նյուզերին և լուրերին իրենցից բան չներկայացնող վերծուծաբաններին՝ բոլորով մի տեղ հավաքվեք և կամուրջից թռեք։

Հրապարակվել է: 18:02, 2 Հոկտեմբեր 2026
Էն ռուսական սպուտնիկներին, քոչարյանական և սերժական նյուզերին և լուրերին իրենցից բան չներկայացնող վերծուծաբաններին՝ բոլորով մի տեղ հավաքվեք և կամուրջից թռեք։

Նենց մի նոր ինձ ոչ բնորոշ սխալ եմ արել ու շատ փոշմանում եմ: Ինչ-որ կարծրատիպերի դրդմամբ և որոշ ընկերներիս իմ մասին հոգ տանելու ցանկությամբ, մի գեղեցիկ տեսանյութ էի տեղադրել արհեստական բանականությամբ ստեղծված, ասեցին լավ է, քեզ պետք է, ես էլ տրվեցի այդ կարծրատիպային մտածողությանը և փակեցի իմ անձնական էջից այդ տեսանյութը: Հետո տեսա, որ որոշ լրատվականներ ու օգտատերեր իրենց համար թեմա են գտել և Ալեն Սիմոնյան են քննարկում: Դե ամեն մի չկայացած առիթը բաց չի թողնում մի փոքր Ալեն Սիմոնյան ծամի: Թե բա Սյունիքում տեղի ունեցածի ֆոնին ...  նա դրել ջնջել է:

Հիմա ուզում եմ ներողություն խնդրել ինքս ինձնից նախ և առաջ, որ տրվեցի այդ կարծրատիպերին և ինչ-որ պահի փակեցի այդ անմեղ ուղղակի զվարճալի թրենդային տեսանյութը իմ անձնական էջում: Ցավում եմ, որ ձեզ առիթ տվեցի, որ դուք համարեք, որ կարող եք ինձ տրամադրություն թելադրել: 

Իսկ հիմա ուշադիր բոլորդ. էն ռուսական սպուտնիկներին, քոչարյանական և սերժական նյուզերին և լուրերին իրենցից բան չներկայացնող վերծուծաբաններին:  Բոլորով մի տեղ հավաքվեք և կամուրջից թռեք, բայց լուրջ դեմքի արտահայտությամբ «сугубо»  լուրջ, ինչպես ինչ հիմարություն ու սրիկայություն կար արեցիք ու անում եք, լուրջ դեմքով ինչպես էշշություններ եք խոսում ու գրում և բոլոր ֆոները ի դեպ հաշվի առնելով, ու ձեր սեփականատերերին ձեր հետ չմոռանաք:  Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից և կեղտոտ շորերից:  Պաշտոնական դիրքորոշում եք ուզում մտեք պաշտոնական կայք կամ եկեք ու փորձեք ինձ հետ բովանդակային բան խոսել: Կամ ձեր տերերին բերեք թող ինձ հետ բանավիճեն կամ եկեք, կարողացեք հարցազրույց վերցնել ու խայտառակ չլինել: Թե չէ Ալեն Սիմոնյանը նկարվեց, ծիծաղեց, լաց եղավ, տեսանյութ հրապարակեց, չամիչով բուլկի կերավ, չմոռանանք նաև Ալեն Սիմոնյանի հարևանի մորքուրի մասին նյութերը գրել:  Բա, որ մի հատ էլ, Սյունիքում եղած դեպքի ֆոնին են գրում: Ա՜յ պետականության դեմ աշխատող վարձկան միավորներ, էդ ֆոնը ո՞րն է, ե՞րբ է ավարտվում, երեք օր է, թե մեկ, ժամը 12:00- ից հետո ֆոնը ավարտվո՞ւմ է: Կամ ինչ ֆո՞ն է. հարևան երկրի քաղաքացին հանցագործություն է արել, որի համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է կրելու:

Կարծում եմ հասկացաք, որ ուղղությամբ հիմա կարող եք բոլորով գնալ: Հա ու չմոռանաք` գնալիս լուրջ դեմքի արտահայտությունը, դա շատ կարևոր է:

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…