Հայ Առաքելական Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Հայ Առաքելական Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Հրապարակվել է: 17:50, 2 Հոկտեմբեր 2026
Հայ Առաքելական Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի:

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում»,- նշվում է հայտարարության մեջ։

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…