Սկսվել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը․ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Սկսվել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը․

Հրապարակվել է: 11:36, 19 Մարտ 2026
Սկսվել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը․

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Բելառուս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Տոմսերը կարժենան 1000-ից 8000 դրամ:

Կիսվել:

Կարևոր հիմա