Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
 

Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։

Մրցաշարին հետևել և պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային նախագահ Արա Սադոյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսն ու ներկայացուցիչներ RCS Sports & Events ընկերությունից: Նրանք Հայաստանում են «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի շրջանակում:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ կրթույթյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին եզրափակիչ փուլին մասնակցելու և 40 կմ մրցատարածությունը հաղթահարելու կապակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ մրցաշարի անցկացման յուրաքանչյուր հաջորդ տարում նկատելի է մասնակիցների պատրաստվածության մակարդակի աճը։ Նախարարի խոսքով՝ սպորտում հաջողությունը միշտ չէ, որ միանգամից է գրանցվում, և կարևոր է ոչ միայն հաղթանակին պատրաստ լինելը, այլև անհաջողությունից հետո չկոտրվելն ու հաջորդ հնարավորության համար շարունակել աշխատել։ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է մրցաշարի գործընկերներին:

 

Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Սամուել Սանչեսը պարգևատրել է 10-12-րդ դասարանների պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Այս տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Արագածոտնի մարզի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա. Տերգ-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմը։

7-9-րդ դասարանցիների պայքարում երրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի Սևանի Մ. Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Արարատի մարզի Մասիսի համար 4 հիմնական դպրոցը։ Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է RCS Sports & Events ընկերության գլխավոր գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։

Երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. Как Украина стала «Анти-Россией»

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Эргономика на работе почти не снимает боль в шее
  2. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. Президент Ирана прилетел в Москву
  5. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին