Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

Հրապարակվել է: 16:19, 10 Հոկտեմբեր 2026
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
 

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Մաշտոցի պողոտա, Պարոնյան փողոց, Պռոշյան փողոց, Ուրուգվայի հրապարակ, Արգիշտի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Բեյրութի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար»,- ասված է ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ:

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…

Ավելին՝ Մայրաքաղաք