Սիսիանում երեխային шպտակած ուսուցչուհին ձերբшկալվել է։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Սիսիանում երեխային шպտակած ուսուցչուհին ձերբшկալվել է։

Հրապարակվել է: 09:49, 9 Հոկտեմբեր 2026
Սիսիանում երեխային шպտակած ուսուցչուհին ձերբшկալվել  է։

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։

Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…

Ավելին՝ Իրադարձային