ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ

Հրապարակվել է: 22:03, 8 Հոկտեմբեր 2026
ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում ընդունել է «Ինեկո Գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել «Ինեկո գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Բալոյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը, ինչպես նաև «Դայմենշն» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Հարությունյանը։ 

Քննարկմանը մասնակցել են նաև «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալ Հարություն Նարինյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆինանսական ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ՀԷՑ-ի գործունեության տարբեր ոլորտներում ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին առնչվող իրավակազմակերպական ընթացակարգերը։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար՝ ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտի ռազմավարական ընկերության համար կարևոր է բաց և կառուցողական երկխոսությունը Հայաստանի ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ։

Ժամանակավոր կառավարիչը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը բանկային ոլորտի հետ՝ ՀԷՑ-ի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում։

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…