Կառավարությունը 1 մլրդ 153 մլն դրամ կհատկացնի համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերի համար։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Կառավարությունը 1 մլրդ 153 մլն դրամ կհատկացնի համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերի համար։

Հրապարակվել է: 10:31, 8 Հոկտեմբեր 2026
Կառավարությունը 1 մլրդ 153 մլն դրամ կհատկացնի համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերի համար։

Կառավարության՝ հոկտեմբերի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 153 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների 23 սուբվենցիոն ծրագիր՝ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արարատի մարզից՝ 1 ծրագիր, Արմավիրի մարզից՝ 8, Գեղարքունիքի մարզից՝ 2, Լոռու մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 1, Սյունիքի մարզից՝ 1, Տավուշի մարզից՝ 7 ծրագիր:

«Այս համաֆինանսավորմամբ արդեն կունենանք պետական բյուջեից 2026 թվականին տրամադրված ընդհանուր 13 մլրդ 165 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիայով: Խոսքը վերոնշյալ մարզերի տարբեր համայնքներում ասֆալտապատման, փողոցների հիմնանորոգման, սալապատման, տուֆապատման աշխատանքների, մանկապարտեզի կառուցման ու հիմնանորոգման, փողոցների գազիֆիկացման, գազատարի կառուցման, բակային տարածքների խմելու ջրի համակարգի կառուցման, ոռոգման համակարգի, ոռոգման ջրամբարի կառուցման ու վերանորոգման, խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման, խմելու ջրի դիտահորերի և ջրաչափերի տեղադրման, հենապատերի կառուցման աշխատանքների մասին է:

Կիսվել:

Կարևոր հիմա

6 ախռանիկ-օգնականների մուտքն ԱԺ արգելվել է. Medianews
Կարևոր

6 ախռանիկ-օգնականների մուտքն ԱԺ արգելվել է. Medianews

ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վար…

Ավելին՝ Իրադարձային