Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Անահիտ Ավանեսյան
Հրապարակվել է: 21:41, 2 Հոկտեմբեր 2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը։
«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:
Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:
Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:













