7 տարի վստահության և բարձր տեխնոլոգիաների կողքին. «Բեսթ լայֆ» ԲԿ-ն նշում է հիմնադրման հոբելյանը

«Բեսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը նշում է իր հիմնադրման 7-ամյակը։ Այս տարիների ընթացքում կենտրոնն անցել է զարգացման տպավորիչ ուղի՝ ընդլայնելով ծառայությունների ցանկը, ներդնելով ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ և ձևավորելով փորձառու մասնագետների ուժեղ թիմ։
Այսօր «Բեսթ լայֆ»-ում իրականացվում են ինչպես առաջնային ախտորոշում ու բուժում, այնպես էլ նեղ մասնագիտացված և բարդ վիրաբուժական միջամտություններ։ Կենտրոնի առանցքային ուղղություններից են սրտաբանությունը, ինտերվենցիոն սրտաբանությունը, սրտային վիրաբուժությունն ու առիթմոլոգիան։
Վիրաբուժական ծառայություններն ընդգրկում են նաև նյարդավիրաբուժական, դիմածնոտային և էսթետիկ միջամտություններ։ Հատկանշական է, որ գործունեության այս 7 տարիների ընթացքում կենտրոնում հաջողությամբ կատարվել է շուրջ 30,000 վիրահատական միջամտություն։
Կենտրոնում բժշկական օգնությունը կազմակերպվում է համալիր՝ «մեկ հարկի տակ» ներառելով մասնագիտական խորհրդատվությունը, համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ, ՀՏ), լաբորատոր և գործիքային ախտորոշումը, բուժումն ու հետագա հսկողությունը։
Գործում են նաև պոլիկլինիկական ծառայություններ, հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության և տնային կանչի ծառայություններ։ «Բեսթ լայֆ» ԲԿ-ի գործունեության հիմքում մնում են բարձր պրոֆեսիոնալիզմը, ճապոնական տեխնոլոգիական ճշգրտությունն ու յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ անհատական հոգատարությունը։













