Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել զույգ սրբավայրերի պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ ալ Ազիզ ալ Սաուդին Ազգային տոնի կապակցությամբ:
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր ձևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

















