Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ

Հրապարակվել է: 17:53, 23 Սեպտեմբեր 2026
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, զույգ սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ ալ Ազիզ ալ Սաուդին և գահաժառանգ և վարչապետ Մուհամմադ Բին Սալման ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդին Ազգային տոնի առիթով։

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև շփումները նոր լիցք են ստացել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ հիմնված բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել երկկողմ փոխգործակցության դինամիկ զարգացումն ու հետագա խորացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ և վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ձևավորվել են փոխշահավետ համագործակցության ամուր հիմքեր, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ առկա ներուժը կարող ենք վերածել գործնական արդյունքների՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

Բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը և լիահույս եմ, որ տարածաշրջանը կթևակոխի կայունության երկարատև փուլ։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 363.46
EUR/AMD 416.74
RUB/AMD 4.31
BTC/USD 84,486
ETH/USD 2,677
SOL/USD 115.14

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ