Սյունիքի քրեական ոստիկանները մոտ 1400 գրшմ մшրիխուանш են առգրшվել․ 42-ամյա տղամարդը կալшնավորվել է — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Սյունիքի քրեական ոստիկանները մոտ 1400 գրшմ մшրիխուանш են առգրшվել․ 42-ամյա տղամարդը կալшնավորվել է

Հրապարակվել է: 10:04, 22 Սեպտեմբեր 2026
Սյունիքի քրեական ոստիկանները մոտ 1400 գրшմ մшրիխուանш են առգրшվել․ 42-ամյա տղամարդը կալшնավորվել է

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 18-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

«Ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցան նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետեց փաթեթն ու դիմեց փախուստի, սակայն արագ էլ բռնվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն։ Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։

Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 363.44
EUR/AMD 417.05
RUB/AMD 4.31
BTC/USD 85,358
ETH/USD 2,730
SOL/USD 116.55

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ