Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի մասնակցության 157 հայտ է գրանցվել: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի մասնակցության 157 հայտ է գրանցվել:

Հրապարակվել է: 17:47, 2 Հոկտեմբեր 2026
Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի մասնակցության 157 հայտ է գրանցվել:

Plug and Play Armenia-ի ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի (Batch 4) մասնակցության համար ստացվել է 157 հայտ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ զարգացնելու արտադրանքը, ամրապնդելու բիզնես մոդելը, պատրաստվելու շուկա դուրս գալուն և բարձրացնելու ներդրումային գրավչությունը։

Ծրագրի չորրորդ խմբի համար 157 դիմորդներից ընտրվելու է 10–15 ստարտափ ընկերություն։ Մասնակիցները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան աշխատելու միջազգային փորձառու մենթորների հետ, ստանալու անհատական խորհրդատվություն և գործնական գիտելիքներ, ինչպես նաև պատրաստվելու զարգացման հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։

Ծրագիրը կիրականացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի։

Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։

«Հայտերի մեծ թիվը փաստում է Հայաստանի ստարտափների և նորարարական թիմերի շրջանում ծրագրի նկատմամբ ձևավորված մեծ հետաքրքրության մասին՝ ընդգծելով միջազգային փորձի և շուկա դուրս գալու հնարավորությունների նկատմամբ առկա պահանջարկը»,- ասված է հաղորդագրությունում։

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…