Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցված մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Սաշա Կատվալյան — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցված մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Սաշա Կատվալյան

Հրապարակվել է: 11:28, 29 Սեպտեմբեր 2026
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցված մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Սաշա Կատվալյան

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԵՐՔՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցված մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով տարածված տեղեկությունների բնույթը՝ ներկայացնում եմ փաստերը։

1. Իմ կողմից նիստի ընթացքում տվյալ աշխատակցին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Չի հնչել նաև նրա կողմից նշված՝ «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս» արտահայտությունը։

Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից՝ իր վարքագծի պատճառով։ Այս մասով առկա է նիստին մասնակցած աշխատակիցների գրավոր արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս փաստերը գնահատել ոչ թե հարցազրույցի, այլ արձանագրված հանգամանքների հիման վրա։

2. 2026 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բյուջեով նախատեսված երկու միջոցառում՝ «Ռոք ֆեստ» և «Գիտելիքի և դպրության օր» միջոցառումները դիտավորության կամ անգործության արդյունքում չեն իրականացվել։

Միևնույն ժամանակ, այդ միջոցառումները 2025 թվականին հենց տվյալ բաժնի կողմից ներկայացվել էին 2026 թվականի բյուջեի մշակութային միջոցառումների շրջանակում ընդգրկվելու համար։

3. Արձակուրդի ընթացքում տվյալ աշխատակցի կողմից աշխատանքի ներկայանալու, փաստաթղթեր ստորագրելու և հանձնարարականներ տալու վերաբերյալ նույնպես առկա են փաստեր, որոնց իրավաչափությունը ենթակա է համապատասխան գնահատականի։

Տվյալ աշխատակցի աշխատանքային գործունեության թերացումների վերաբերյալ առկա են նաև այլ փաստեր և փաստաթղթեր, որոնց այս պահին չեմ անդրադառնում։

Հարցազրույցի միջոցով ստեղծված որևէ տպավորություն չի կարող փոխարինել փաստերին։

Այս հրապարակմամբ հերքում եմ իմ հասցեին հնչեցված իրականությանը չհամապատասխանող պնդումները։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ իմ կողմից պատրաստվում է համապատասխան դատական հայց՝ զրպարտության վերաբերյալ, և հարցի իրավական գնահատականը կտրվի դատարանի կողմից։

Սաշա Կատվալյան

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…

Ավելին՝ Մայրաքաղաք