Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրապարակվել է: 18:12, 27 Սեպտեմբեր 2026

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։













