Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։

Հրապարակվել է: 14:12, 26 Սեպտեմբեր 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Աբու Դաբիում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։Կոնգրեսի շրջանակում Սրբուհի Գալյանն ընտրվել է Կոնգրեսի առաջին փոխնախագահ։

Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։

Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Կիսվել:

Կարևոր հիմա