ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Հրապարակվել է: 13:58, 26 Սեպտեմբեր 2026
ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է հատկապես կլիմայի, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործարար կապերի խթանումը: 

Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ, այդ թվով՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համատեքստում:

Կիսվել:

Կարևոր հիմա