Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին:

Հրապարակվել է: 12:58, 25 Սեպտեմբեր 2026
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռագրում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։

Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։

Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։

Հիշեցնենք՝ Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Կասպից ծովի ալիքներն ափից քշել, տարել են 19 զինծառայողի։ Հաստատվել է 9 զինծառայողի մահը, երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներն անհետ կորած են:

Կիսվել:

Կարևոր հիմա

Ավելին՝ Իրադարձային