ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

Հրապարակվել է: 12:54, 26 Սեպտեմբեր 2026
ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

Այսօր կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վիճակահանությամբ, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին տրամադրել է հերթական համարներ։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:

ԿԸՀ-ն նաև բաշխել է 2026 թվակաանի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը։

2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք   տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը ևԱնկախ դիտորդ հասարակական դաշինք միասնական  անվան ներքո համատեղ հանդես եկող կազմակերպություններին։

Այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաև սահմանել է Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Իջևան, Հրազդան համայնքների ավագանիների2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաևՀայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքիմարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։

Նիստում ընդունված մեկ այլ որոշման համաձայն՝ ԿԸՀ-ն հաստատել է 2026 թվակաանի նոյեմբերի 29-ինԱրագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում համամասնական ընտրակարգով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արեվուտ, Մեծաձոր համայնքներում մեծամասնականընտրակարգով անցկացվող ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցերը։

Կիսվել:

Կարևոր հիմա