Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը:

Հրապարակվել է: 16:11, 26 Սեպտեմբեր 2026
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով հարակից միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:

Միջոցառումը, որը կազմակերպվել է Հնդկաստանի և Հունաստանի կողմից, միտված էր ապահովելու քննարկում տարբեր ոլորտներում արհեստական բանականության աճի հարցերի շուրջ. արհեստական բանականությունն աստիճանաբար ինտեգրվում է տնտեսություններին, հաղորդակցություններին և անվտանգության միջավայրին, և կարևորել է դրա զարգացման ու կիրառման ուղղորդումը՝ ի նպաստ խաղաղության, կայունության և մարդկային զարգացման։

Զեկույցներով են հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեխնոլոգիաների հարցերով բանագնաց Ամանդիպ Սինգհ Գիլը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:

Քննարկմանն անդրադարձել է արհեստական բանականության գործնական, այդ թվում՝ հակամարտությունների վաղ նախազգուշացման, հումանիտար կարիքների գնահատման, արբանյակային տվյալների վերլուծության, հումանիտար լոգիստիկայի, վերականգնման պլանավորման հնարավորություններին։

Կիսվել:

Կարևոր հիմա