Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։

Հրապարակվել է: 10:02, 27 Սեպտեմբեր 2026
Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ 

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: 

Պատերազմն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։  Հայկական կողմը կորցրեց վերահսկողությունը 7 շրջանների, ինչպես նաև Շուշիի և Հադրութի նկատմամբ։ 

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Կիսվել:

Կարևոր հիմա

Ավելին՝ Իրադարձային