Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել

Հրապարակվել է: 10:49, 29 Սեպտեմբեր 2026
Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային լսումների՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

Նպատակը

Լսումների ընթացքում կպարզաբանվեն որոշման նախագիծը և հաջորդող գործընթացները, պատասխաններ կտրվեն մասնակիցներին հուզող հարցերին։

Մասնակիցները

Լսումներին կարող են մասնակցել ծրագրի ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերը, գույքային իրավունք ունեցողները, շահագրգիռ այլ անձինք։

Քննարկման օրը և ժամը

2026 թվականի հոկտեմբերի 12, ժամը՝ 15։00–17։00

Քննարկման վայրը

ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 1, Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենք

Ինչ է քննարկվելու

Ներկայացվելու է «Աջափնյակ» մետրոյի կայարանի հանրային ներդրումային ծրագիրը, հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը, հետագա իրականացման ընթացակարգերն ու մեխանիզմները, փոխհատուցումների կարգավորումները։ Պարզաբանվելու են նաև դիմումների և հետադարձ կապի մեխանիզմները։ Մասնակիցները հնարավորություն կունենան հնչեցնել հարցեր, հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով։

Մասնակցելու եղանակները

Լսումներին մասնակցել հնարավոր է երկու եղանակով.

1. Անձամբ ներկա գտնվելով քննարկմանը, որի համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ստորև նշված հղումով՝
https://docs.google.com/.../1FAIpQLSeQeckPVmtJ4z.../viewform
Գրանցումը բաց է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 9-ը, ժամը 18։00-ը։
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց ձևանմուշը կամ զանգահարել կոնտակտային անձին՝
Ձևանմուշ՝
Կոնտակտային անձ՝ Մարինե Բադոյան, Ծրագրի օգնական
Հեռ.՝ +374 11 515 004
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ

2. Գրավոր դիմելով

Եթե Դուք չեք կարողացել անձամբ ներկա գտնվել քննարկմանը, կարող եք որոշման նախագծի վերաբերյալ կարծիք, հարցում և առաջարկություններ ներկայացնել գրավոր՝ ուղարկելով նամակ [email protected]էլեկտրոնային հասցեին։
Գրավոր դիմելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները՝
• Նամակի «Առարկա» դաշտում նշել՝ «Աջափնյակ մետրո։ Գերակա շահ»
• Նամակի տեքստում՝ բովանդակությունից հետո, նշել՝ հեղինակի անուն-ազգանունը և հետադարձ կապի նախընտրելի ձևն ու տվյալները
• Կցել անձը հաստատող փաստաթուղթ
2026 թվականի հոկտեմբորի 9-ից հետո ստացված գրավոր դիմումները հանրային լսումների գործընթացի շրջանակներում չեն դիտարկվի։

Կարևոր է իմանալ

• Առանց նախապես գրանցման քաղաքապետարանի շենք մուտք գործել հնարավոր չէ։
• Լսումների օրը վարչական շենք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, առանց որի մուտքը չի թույլատրվի։
• Քաղաքապետարանի շենք մուտքի մոտ գործում է հատուկ պահպանության ռեժիմ։
• Բնապահպանական պատասխանատու գործելաոճին հետևելով՝ քննարկման ժամանակ տպագիր նյութեր չեն տրամադրվելու։

Առնչվող իրավական ակտեր

• https://arlis.am/hy/acts/227833/latest

• https://arlis.am/hy/acts/220992/latest

• https://arlis.am/hy/acts/226747/latest

• https://arlis.am/hy/acts/220993/latest

Ծրագիրն իրականացնում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը։

Կիսվել:

Կարևոր հիմա

Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ, քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը. Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ, քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը. Ջուլիետա Ազարյան

Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահ…

Ավելին՝ Մայրաքաղաք