Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք։

Հրապարակվել է: 10:22, 29 Սեպտեմբեր 2026
Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք։

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

«Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները: 

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
 

Կիսվել:

Կարևոր հիմա

Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ, քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը. Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ, քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը. Ջուլիետա Ազարյան

Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահ…