Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Դավիթ Խուդաթյան — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Դավիթ Խուդաթյան

Հրապարակվել է: 10:53, 28 Սեպտեմբեր 2026
Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Դավիթ Խուդաթյան

Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը, և ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվում է համայնքի ղեկավարի պաշտոնում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ժամը 20:00-ին ավարտվել էր ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։ 

Մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ ըստ համայնքների հետևյալն էին՝

  • Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-57.06%
  • Լոռու մարզի Թումանյան համայնք-59.96%
  • Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-35.29%
  • Կոտայքի մարզի Արզնի համայնք-45.20%:
Կիսվել:

Կարևոր հիմա

Ավելին՝ Իրադարձային