Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը:

Հրապարակվել է: 12:52, 15 Սեպտեմբեր 2026
Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը:
Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։

Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։ Արդարադատության գնդապետ է։

2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Սերգեյ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա երկրպագուներին:

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Մշակույթ և Սպորտ

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 419.23
RUB/AMD 4.30
BTC/USD 76,936
ETH/USD 2,476
SOL/USD 100.58

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ