ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում. նախարարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում. նախարարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին

ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում. նախարարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում. նախարարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին