Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են  ընկերություններ։ Վերջիններս, չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղակում ընդգրկված տնտեսվարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։

Միաժամանակ, սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակում ներգրավված տնտեսավարողների մոտ, հաշվանցման ենթակա գումարների առկայության պատճառով, որպես կանոն, հարկային պարտավորություններ չեն առաջացել։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։

Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման  կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման անապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ