Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների 2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է նախորդ տարվա արդյունքը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
2025 թվականի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել էին ընդհանուր 13 մեդալ՝
Տեսադարան

-6 ոսկե
-3 արծաթե
-4 բրոնզե։
Աղջիկների հաշվին գրանցվել էր 1 բրոնզե մեդալ։
2026 թվականի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է արդեն 26 մեդալ՝
-7 ոսկե
-12 արծաթե
-7 բրոնզե։
Այսպիսով, նախորդ տարվա համեմատ մեդալների ընդհանուր թիվը կրկնապատկվել է՝ 13-ից հասնելով 26-ի։
Առանձին առաջընթաց է գրանցվել նաև աղջիկների պայքարում։ Այս տարի նրանք նվաճել են 3 մեդալ՝
-1 ոսկե
-1 արծաթե
-1 բրոնզե։

















