Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․

Հրապարակվել է: 08:02, 16 Սեպտեմբեր 2026
Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․
 

Էլեկտրական ցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են։ Դրանք հնարավորություն են տալիս էլեկտրական ցանցերի սպասարկման, վերանորոգման, արդիականացման և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացնել անվտանգ և վերահսկելի պայմաններում։

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Այս մասին հայտնում է ՀԷՑ-ը։

Պլանային անջատումների հիմնական պատճառներից են՝

Վթարների կանխարգելում - իրականացվում են էլեկտրական ցանցի սարքավորումների և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի ստուգման, սպասարկման և անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխելու նպատակով։

Նոր ենթակառուցվածքների կառուցում և ցանցի արդիականացում - օդային կամ մալուխային նոր գծերի կառուցման, ինչպես նաև ենթակայաններում և այլ ենթակառուցվածքներում սարքավորումների տեղադրման ընթացքում, անվտանգության պահանջներից ելնելով, որոշ դեպքերում անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել էլեկտրակամատակարարումը։

Էլեկտրական ցանցի թողունակության ընդլայնում - նոր բաժանորդների միացման դեպքում իրականացվում են ցանցի վերակառուցման, հզորությունների ավելացման և անհրաժեշտ սարքավորումների տեղադրման աշխատանքներ՝ ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածության հուսալի սպասարկումն ապահովելու համար։

Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում - փոխարինվում կամ արդիականացվում են շահագործման ժամկետը լրացած կամ տեխնիկապես մաշված գծերը, տրանսֆորմատորները, անջատիչները և այլ սարքավորումներ՝ էլեկտրամատակարարման հուսալիությունն ու անխափանությունը ապահովելու նպատակով։

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Տնտեսություն

Արժույթներ

USD/AMD 364.18
EUR/AMD 420.08
RUB/AMD 4.31
BTC/USD 75,746
ETH/USD 2,400
SOL/USD 97.12

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ