ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը

Հրապարակվել է: 22:46, 15 Սեպտեմբեր 2026
ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը
 

 Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստը:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Նախարարությունից հայտնում են՝ նիստի ընթացքում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ նիստից ի վեր արտաքին քաղաքական զարգացումներին, ընտրություններից հետո ՀՀ կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքական բաղադրիչին, առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և հեռանկարներին:

Անդրադարձ է կատարվել խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչմանը, խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման գործընթացներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցում Հայաստանի արդյունավետ ինտեգրման հարցում մոտեցումները։

Քննարկվել են նաև փոխշահավետ միջազգային գործընկերությունների զարգացման և ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է այս ուղղությամբ ձևավորված ակտիվ դինամիկան:

Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի շուրջ, կարևորվել է եվրոպական ինտեգրման տարբեր ոլորտներում կոնկրետ արդյունքին միտված փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ դիմակայունության ավելացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ և սոցիալ-հոգեբանական մակարդակներում:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հետաքրքիր փոխանակություն:



 

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 364.18
EUR/AMD 420.08
RUB/AMD 4.31
BTC/USD 75,971
ETH/USD 2,402
SOL/USD 98.10

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ