Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը: — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը:

Հրապարակվել է: 17:46, 14 Սեպտեմբեր 2026
Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը:
 

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Մատենադարանում հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:

 

Հաջորդիվ Մատենադարանում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական:

 

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 421.11
RUB/AMD 4.30
BTC/USD 78,077
ETH/USD 2,498
SOL/USD 101.25

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ