Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը։

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը։
Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել Փրկարարի օրվա առիթով։

Ուղերձում ասվում է․

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փրկված կյանքի համար․

Փրկարար ծառայության սիրելի՛ ծառայողներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։

Փրկարար լինելը կոչում է՝ պահանջող արհեստավարժություն, անձնվիրություն և պատրաստակամություն՝ վտանգելու սեփական կյանքը հանուն մեկ այլ կյանքի։ 

Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին՝ վայելելով հանրային բարձր վստահություն, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին։

Այս տրամաբանությունն է դրված Փրկարար ծառայության բարեփոխումների հիմքում։ Մեզ համար բարեփոխումը միայն կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ փոփոխություն չէ։ Մեր նպատակը ժամանակակից, տեխնիկապես հագեցած և պրոֆեսիոնալ ծառայություն ունենալն է, որտեղ գնահատվում է ծառայողի աշխատանքը, ապահովվում են արժանի վարձատրություն, սոցիալական երաշխիքներ և անվտանգ աշխատանքային պայմաններ։

Շարունակվող ատեստավորման գործընթացը հենց այս քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որտեղ գիտելիքը, պատրաստվածությունն ու լավ աշխատանքը ոչ միայն պահանջվում, այլև գնահատվում են՝ մասնագիտական առաջխաղացման, բարձր վարձատրության, սոցիալական երաշխիքների ապահովման միջոցով։ Եվ այսօր հարյուրավոր փրկարարներ արդեն իսկ ստանում են արժանի վարձատրություն։

Շարունակում ենք նաև Փրկարար ծառայության լայնածավալ տեխնիկական վերազինումը։ Փրկարարական ստորաբաժանումները համալրվում են նոր հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներով, ժամանակակից հատուկ տեխնիկայով, փրկարարական գործիքներով և նոր հանդերձանքով։ Այս աշխատանքը շարունակական է լինելու։

Բարելավվում են նաև ծառայողների աշխատանքային պայմանները։ Վերջին շրջանում շահագործման են հանձնվել նոր և բարեկարգված ենթակառուցվածքներ, իսկ առաջիկա օրերին կգործարկվի նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական համալիրը՝ ստեղծելով ժամանակակից և պատշաճ ծառայողական պայմաններ։

Միաժամանակ շարունակելու ենք զարգացնել վաղ արձագանքման, կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման կարողությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ ու գործելակարգեր, բարձրացնել մասնագիտական կրթության և վերապատրաստման որակը։

Սիրելի՛ փրկարարներ,

Շնորհակալ եմ ձեր խիզախության, դժվարին ու պատասխանատու ծառայության, յուրաքանչյուր փրկված կյանքի և օգնության կարիք ունեցող քաղաքացուն հասնելու պատրաստակամության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ձեր ընտանիքներին, որոնք ձեզ հետ կիսում են այս ծառայության պատասխանատվությունը, անհանգստությունն ու ծանրաբեռնվածությունը։

Կրկին շնորհավորում եմ Փրկարարի օրվա առթիվ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ ծառայություն և մասնագիտական առաջընթաց՝ շարունակելով ամեն օր գերազանցել առաջին հերթին ինքներդ ձեզ»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը։