Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան

Հրապարակվել է: 15:10, 15 Սեպտեմբեր 2026
Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան
 
Մենք մեզ պետք է մի հարց տանք՝ ինչն է հիմա կարևոր: Արդյոք կարևոր է, օրինակ՝ Անկախության հռչակագրի նախաբանի նպատակադրո՞ւմը, ո՞րն է պատմական արդարության վերականգնումը և կամ ԼՂ-ի և Հայաստանի միավորումը, թե՞ կարևոր է այլ բան. որ ՀՀ-ն լինի, լինի այսօր, լինի վաղը և հարատև: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում, Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարցադրում արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

«Մեր հայրենիքը ՀՀ-ն է, և ուրեմն մեծագույն հպարտությամբ և ամենայն պատասխանատվությամբ ընթերցում եմ Կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»,- ասաց նախարարը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Եղոյանը հայտնեց՝ Կառավարության անդամի երդման առաջարկված տեքստում առաջինից երկրորդ ընթերցում որևէ առաջարկ որևէ խմբակցություն չի ներկայացրել: 

Եղոյանի խոսքով՝ դա տարակուսելի է, որովհետև բանավոր մակարդակում բազմաթիվ առաջարկներ են հնչել՝ ջնջել կամ բառեր ավելացնել, սակայն գրավոր որևէ առաջարկ չի արվել: 

Եղոյանը, անդրադառնալով տեքստի փոփոխությանը, շեշտեց՝ անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի: 

«Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը: Նա պետք է լինի հայ քաղաքական մտքի վերջին դաշնակցականը: Սա ֆունդամենտալ նախապայման է ՀՀ-ի հարատևության, անկախության և ինքնիշխանության համար: Այն աղետները, որ այս կուսակցությունը և իրենց գաղափարախոսությունը բերել է մեր պետությանը, Հայաստանը, ՀՀ-ն  և հայ ժողովուրդը երբեք իր պատմության մեջ չեն առնչվել այն աղետներին, որոնց առերեսվել է այս կուսակցության իշխանության ժամանակ: Աղետաբեր, կոնֆլիկտածին մի կուսակցություն, որն ախտահարել է ամբողջ քաղաքական միտքը և շարունակում է դա անել մինչև հիմա»,- հայտարարեց Արման Եղոյանը, ինչին ընդդիմությունը արձագանքեց տեղից: 

Միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին զբաղեցնել իր տեղը և տեղից չարձագանքել, Եղոյանին էլ առաջարկեց չբարձրացնել տոնը:

«Սիրելի՛ դաշնակցական գործընկերներ, տեղից մի՛ արձագանքեք»,- հորդորեց Ռուբինյանը:

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին:

Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին:

15 Սեպտեմբեր 2026

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

15 Սեպտեմբեր 2026

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն

ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն

15 Սեպտեմբեր 2026

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

15 Սեպտեմբեր 2026

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը

15 Սեպտեմբեր 2026

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 419.23
RUB/AMD 4.30
BTC/USD 76,909
ETH/USD 2,478
SOL/USD 100.92

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ