Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին: — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին:

Հրապարակվել է: 14:20, 15 Սեպտեմբեր 2026
Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին:
 

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: 

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթի սկզբում՝ մինչ Կառավարության անդամի երդման տեքստը կրկին ներկայացնելը, ամփոփեց երեկվա քննարկումը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ մեզ ընդդիմությունը մեղադրեց Կառավարության անդամի երդման տեքստից մի շարք կարևոր հասկացություններ ջնջելու համար՝ ասելով, որ դուք ջնջում եք հայրենիքը, ազգային նպատակները, ժողովուրդը, և տպավորություն է, թե ընդդիմությունը տեսնում է միայն այն, թե ինչը այլևս տեքստում չկա, և չի տեսնում այն, թե ինչ է տեքստում նախատեսված:

Ասում ենք՝ սիրելի ընդդիմադիր պատգամավորներ, մենք չենք ջնջում հայրենիքը, մենք գրում ենք «Հայաստանի Հանրապետություն», որովհետև մեր հայրենիքը ՀՀ-ն է: 

Ասում ենք՝ մենք չենք հանել «համազգային նպատակները», մենք փոխակերպել և կոնկրետացրել ենք դրանք: Մենք գրել ենք, որ Հայաստանի Հանրապետության հարատևությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ու զարգացումն են մեր նպատակները: 

Ասում եք՝ ջնջել ենք «ժողովուրդը», մենք ասում ենք՝ սիրելի՛ պատգամավորներ, մենք չենք ջնջել «ժողովուրդը», մենք գրել ենք, որ Կառավարության անդամը պետք է սպասարկի հանրային շահը և պետք է գործի ամենայն պատասխանատվությամբ՝ ներկա և ապագա սերունդների առաջ»,- ասաց Գալյանը:

Նա հորդորեց ընդդիմադիր գործընկերներին՝ խղճալ ժողովրդին ու չգալ ԱԺ նիստերի դահլիճից ունենալ պաթոսախեղդ, ճշմարտանման, իրականությունը չարտացոլող ելույթներ:

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 419.23
RUB/AMD 4.30
BTC/USD 77,030
ETH/USD 2,484
SOL/USD 100.97

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ