Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է։ — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հոդվածներ չեն գտնվել

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է։

Հրապարակվել է: 09:57, 4 Սեպտեմբեր 2026
Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մսամթերքի առուվաճառքով զբաղվող Զ.Մ.-ն, Վ.Խ.-ն և Ս.Յ.-ն 2022 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վ.Բ.-ից ձեռք են բերել կեղծ անասնաբուժական վկայականներ, համաձայն որի՝ իբր խոշոր եղջերավոր անասունները սպանդանոցում ենթարկվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության և նույն սպանդանոցից ենթարկվել մթերման, որից հետո կեղծ վկայականներն օգտագործել են վերոհիշյալ մսամթերքը վաճառելիս:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հետագայում Վ.Բ.-ի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ նրա մահվան հիմքով: Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու, օգտագործելու (10 դրվագ) և ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու (8 դրվագ) համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Տնտեսություն

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 421.11
RUB/AMD 4.30
BTC/USD 77,319
ETH/USD 2,539
SOL/USD 102.00

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ