Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե.

Հրապարակվել է: 10:55, 19 Օգոստոս 2026
Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե.
 

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Մ․-ն տևական ժամանակ համակարգչային հափշատկություններ իրականացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով ՀՀ և օտարերկրյա մի խումբ այլ քաղաքացիների հետ, 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է անդրազգային հանցավոր կազմակերպությանը, որի ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 50-ից ավելի անդամների, վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում, մշակել վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմներ՝ ուղղորդելով քայլերի հաջորդականությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ 

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

«Հանցավոր կազմակերպության անդամները հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու, ներկայանալով տարբեր կեղծանուններով՝ վարձակալված տարածքներից կատարել են իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հաշտակություններ։

Նախաքննությամբ հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 2 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։

Ա․Մ․-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հանցավոր ծագում ունեցող 29 մլն 491 հզր ՀՀ դրամ գումար և մեծ թվով ոսկյա զարդեր, որոնց հետագա բռնագրավման հարցին կանդրադառնա դատարանն իր եզրափակիչ դատավարական ակտով:

Ա․Մ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Կիսվել:

Կարևոր

argavand.am

Տնտեսություն

Արժույթներ

USD/AMD 364.56
EUR/AMD 425.15
RUB/AMD 4.31
BTC/USD 79,744
ETH/USD 2,531
SOL/USD 104.61

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ