2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան

Հրապարակվել է: 11:56, 27 Օգոստոս 2026
2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան
2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան

Վիճակագրության կոմիտեն շաբաթվա մեկնարկին հրապարակեց 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշները, և պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 27-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

«Դրանից առաջ, իմիջիայլոց, հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը, ինչով արձանագրվեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ:

Սա կարևոր արձանագրում է այն առումով, որ մենք, 2021-ին ստանձնելով կառավարումը՝ օգոստոսին էլի, մեր առջև խնդիր դրեցինք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և աներկբա ու միանշանակ մենք 7 տոկոսից ավելի՝ միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, և սա շատ կարևոր ցուցանիշ է:

Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, և իհարկե, պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում՝ շինարարությունը և ծառայությունները»,- ասաց նա:

Փաշինյանը ներկայացրեց նաև 6 ամսվա ՏԱՑ-ի ցուցանիշը: Ըստ այդմ՝ ընդհանուր ՏԱՑ-ը՝ 7,7 տոկոս, արդյունաբերությունը՝ 9,5 տոկոս, շինարարությունը՝ 25 տոկոս, առևտուրը՝ 0,8 տոկոս, ծառայությունները՝ 13 տոկոս:

«Սա լավ մեկնարկ է, եթե բաժանարարը համարենք հունիս ամիսը, երբ ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրություններից հետո մենք բավականին լավ տեմպով սկսում ենք և շարունակում ենք մեր աշխատանքը»,- ասաց նա:

Կիսվել:

Կարևոր

argavand.am

Տնտեսություն

Արժույթներ

USD/AMD 364.56
EUR/AMD 425.15
RUB/AMD 4.31
BTC/USD 79,042
ETH/USD 2,497
SOL/USD 101.94

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ