Անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ Արփինե Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ Արփինե Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել

Հրապարակվել է: 10:18, 2 Հոկտեմբեր 2026
Անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ Արփինե Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել ՆԳ նախարարության և ենթակա մարմինների մի շարք ծառայողների։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն է, դժվարին իրավիճակներում գործելու պատրաստակամությունն ու ծառայողական պարտքի գիտակցումը։ Նա ընդգծել է, որ անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ յուրաքանչյուր պարգևատրված ծառայողի ձեռքբերումներում արտացոլվում է նաև նրա ներկայացրած ստորաբաժանման աշխատանքը։

Նախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարգևները նոր ձեռքբերումների խթան կհանդիսանան ինչպես պարգևատրվածների, այնպես էլ մյուս ծառայողների համար՝ ընդգծելով, որ անհատական հաջողություններն առավել արժեքավոր են, երբ նպաստում են ամբողջ համակարգի կարողությունների ամրապնդմանը։

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…

Ավելին՝ Իրադարձային