Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել։
Հրապարակվել է: 10:53, 30 Սեպտեմբեր 2026

Ըստ հրապարակումների՝ Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող Flydubai-ի Boeing 737 ինքնաթիռը փոխանցել է 7700 ազդանշանը, որին հաջորդել է 7500 կոդը՝ նախատեսված հնարավոր առևանգման դեպքերի համար։
Օդանավում կա 180 ուղևոր, որոնցից մոտ 100-ը Իսրայելի քաղաքացիներ են։
Իսրայելական Channel 12-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է։
Պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան։













