Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը: — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը:

Հրապարակվել է: 16:15, 29 Սեպտեմբեր 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գ.Ս․-ն՝ հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, կադրերի գործերով գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի և այլ անձանց օժանդակությամբ, 2014-2018 թվականների ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ, կատարել է վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 28 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք, այն է՝ մի շարք աշխատակիցների աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է նրանց կողմից իբր աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրեր և հափշտակել վերջիններիս աշխատավարձերը:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ վերոգրյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

«Գ.Ս․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), հաշվապահներ Գ.Մ․-ի, Ս.Բ․-ի, գործավար Ն.Ն․-ի, տնտեսվար Գ.Բ․-ի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակությանը օժանդակելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելը):

2026 թվականի սեպտեմբերի 29-ին վերջիններս ձերբակալվել են:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել:

Կարևոր հիմա

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Կարևոր

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան

Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրել…