«Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։
Հրապարակվել է: 14:52, 29 Սեպտեմբեր 2026

«Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։
Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։












